Գագիկ Ծառուկյանն ավելի պարտաճանաչ է, քան Ռուբեն Ռուբինյանն ու Լենա Նազարյանը
Ազգային ժողովի աշխատանքներին ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ավելի քիչ է մասնակցել, քան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով նախկինում մշտապես ամենաշատ բացակայող պատգամավորների շարքում էր լինում:
Համաձայն Parliamentmonitoring.am-ի, 7-րդ գումարման Ազգային ժողովի ամենաշատ բացակայած պատգամավորների ցանկը գլխավորում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյան՝ նա ունի 229 բացակա: Երկրորդ տեղում դարձյալ իշխանական «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանն է՝ նա ունի 198 բացակա: Երրորդ տեղում է ԱԺ փոխնախագահը Լենա Նազարյանը՝ 178 բացականերով, իսկ ահա Գագիկ Ծառուկյանն ու իմքայլական Վլադիմիր Վարդանյանն ունեն 165 բացակա:
ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը ևս շատ է բացակայել՝ նա ունի 162 բացակա, իշխանական պատգամավոր Հովհաննես Իգիթյանը ևս՝ նրա արսենալում 151 բացակայություն է: Բացականերով աչքի է ընկել նաև «Իմ քայլը» խմբակցության պատամավոր Քրիստինե Պողոսյանը՝ 150 բացակա:
Ամենից պարտաճանաչ պատգամավորները, որոնք որևէ բացակա չունեն, ԲՀԿ-ական Կարինե Պողոսյանն ու Արայիկ Աղաբաբյանն են: Այս իմաստով աչքի է ընկել նաև «Իմ քայլը» խմբակցության անդամ Սերգեյ Ատոմյանը: