24.11.2024
Ո՞ր կուսակցություններին են պատրաստ ձայն տալ ընտրողները
prev Նախորդ նորություն

Ռուսական զենքերի առաքումը ՀՀ-ին՝ Երևան-Մոսկվա տանդեմի պատասխանը սորոսական ցանցին

ՀՀ ԶՈՒ-ն համալրվեց ռուսական գերժամանակակից հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով:


ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը ՌԴ հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին:


ՌԴ-ն ՀՀ-ին է մատակարարում ժամանակակից զինատեսակներ՝ կործանիչներ և ՀՕՊ համակարգեր, այդ կերպ նպաստելով ՀՀ զինված ուժերի մարտունակության բարձրացմանը, ինչը թույլ է տալիս պահպանել ռազմական բալանսն Ադրբեջանի հետ և կանխել պատերազմը Արցախում:


Այս զինատեսակների վաճառքը ՀՀ-ին լավագույն պատասխանն է սորոսական, ռուսաֆոբ շրջանակներին, որոնք գործում են Հայաստանում և տարիներ շարունակ, այդ թվում թավշյա հեղափոխությունից հետո, փորձում են հարվածել հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային կապերին և խոսում են ՀՀ-ի դեպի Արևմուտք և ՆԱՏՕ շրջադարձի մասին:


ՌԴ-ն ՀՀ հետ հարաբերություններն ընկալում է, որպես ռազմավարական դաշինք և կատարում է այդ դաշնակցային կապերից բխող բոլոր պարտականությունները, այդ թվում ժամանակակից զինատեսակներ է մատակարարում Երևանին՝ ականջալուր չլինելով ՀՀ-ում սորոսական ցանցի հայտարարություններին ու փորձերին խաթարել Երևան-Մոսկվա տանդեմի կապերի խորացումը:


Նիկոլ Փաշինյանը կարողանում է պահպանել հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթն ու դրանով կանխում բոլոր այն խոսակցությունները, թե ՀՀ-ում 2018թ.-ին եկած իշխանությունները հակառուսական պրոյեկտ են: Փաշինյանը բազմաթիվ անգամ մեսիջներ է հղել Մոսկվային՝ ՀՀ-ն մնալու է ՀԱՊԿ, ԵԱՏՄ-ի անդամ, իսկ ՀՀ-ում ռուսական բազան ոչ ոք չի պատրաստվում դուրս բերել և այդ ռազմակայանն ու ռուսական զորքերը կարևորագույն դեր են կատարում ՀՀ-ի անվտանգության ապահովման գործում:


Ինչպես երևում է ռուսական զենքերի մատակարարման փաստից ՀՀ-ին, Մոսկվան ընկալել է Փաշինյանի ռուսամետ մեսիջներն ու հարաբերությունները շարունակելու են զարգանալ՝ անկախ տարբեր արևմտամետ գրանտակեր կազմակերպությունների փորձերից դա թույլ չտալու ուղղությամբ: