«GALLUP» ընկերությունը ներկայացրել է նոյեմբերին Հայաստանում իրականացված հետազոտության արդյունքները՝ քաղաքական զարգացումների և կուսակցությունների վարկանիշերի վերաբերյալ:
Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի գործունության հիմնական բացթողումները հարցին հարցվածների 42.0 տոկոսը նշել է անհաջող կադրային քաղաքականությունը, բարեփոխումների դանդաղ ընթացքը՝ 27.9 տոկոս, նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ մեղմ վերաբերմունքը՝ 27.0 տոկոս, կտրուկ միջոցներ չկիրառելը՝ 18.8 տոկոս, 6.7 տոկոսը նշել է, որ պատճառը քաղաքական կամքի բացակայությունն է:
Եթե ՀՀ ԱԺ ընտրությունները լինեին վաղը, ներկայացվող ցանկից ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեիք, հարցի պատասխանները հետեւյալ պատկերն ունեն.
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք- 61.3 տոկոս
ԲՀԿ- 14.2 տոկոս
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 3.9 տոկոս
ՀՅԴ – 2.5 տոկոս
ՀՀԿ – 1.5 տոկոս
«Սասնա Ծռեր» կուսակցություն – 1.1 տոկոս
«Հայոց Արծիվներ»- 0.6 տոկոս
ԵԼՔ – 0.5 տոկոս
ՀԿԿ – 0.5 տոկոս
Քաղաքացու որոշում – 0.3 տոկոս
«Ադեկվատ» կուսակցություն – 0.2 տոկոս
Հանուն սոցիալական արդարության – 0.1 տոկոս
ՀԱԿ – 0.1 տոկոս
«Ժառանգություն» կուսակցություն- 0.1 տոկոս
Որո՞նք են պետության առջեւ ներկա պահին կանգնած ամենակարեւոր 3 խնդիրները:
Առաջին տեղում գործազրկությունն է՝ 34.1 տոկոս, այնուհետ նույն տոկոսային հարաբերությամբ նշվում է ցածր թոշակը, ցածր աշխատավարձը՝ 34.1 տոկոս: 2-րդ տեղում է տնտեսական վիճակը՝ 32.8 տոկոս: Արցախի հիմնախնդիրը 3-րդ տեղում է՝ 24.1 տոկոս, կրթական համակարգի վատ վիճակ՝ 15.2 տոկոս, առողջապահական համակարգի վատ վիճակ՝ 10.3 տոկոս: Հարցմանը մասնակիցներից 7.7 տոկոսը նշել է արտագաղթը, 7.4 տոկոսը արտաքին քաղաքականության եւ պաշտպանության խնդիրները: 7.2 տոկոսի համար պետության առջեւ ներկա պահին կանգնած ամենակարեւոր խնդիրը գնաճն է եւ ինֆլյացիան, 7.0 տոկոսի համար կոռուպցիան:
Նշենք, որ հետազոտությունն անցկացվել է 1517 քաղաքացիների հետ դեմ առ դեմ հարցումների միջոցով, ՀՀ 10 մարզում և Երեւանում: