23.11.2024
Ո՞ր բժիշկներն են արժանացել «Որակի նշան» մրցանակի
prev Նախորդ նորություն

Խորեն Հովհաննիսյանը հանել է ՀՖՖ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը

Լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը հանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում իր թեկնածությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից:


«Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն է ստացել «Անի» ՖԱ-ից առ այն, որ «Անի» ՖԱ-ն հանում է Խորեն Հովհաննիսյանի՝ ՀՖՖ Նախագահի պաշտոնում նախապես առաջադրված թեկնածությունը»,- նշված է հայտարարությունում:


Նշենք, դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ Արտահերթ ժողովի ընթացքում ՀՖՖ նախագահի ընտրություններին կմասնակցեն առաջադրված երկու թեկնածու՝ Թովմաս Գրիգորյանը և Արմեն Մելիքբեկյանը: