Հայաստանը ստացել է զենիթահրթիռային «Տոռ-Մ2ԿՄ» համալիրներ
Հայաստանի զինուժը համալրվել է զենիթահրթիռային «Տոռ-Մ2ԿՄ» համալիրներով: «Տոռ» ԶՀՀ-ների այս մոդիֆիկացիան տեղադրված է անվավոր շասսի վրա, Հայաստանին մատակարարվել են «ԿամԱզ»-ի վրա տեղադրված տարբերակները:
ԶՀՀ-ների ստացման մասին հրապարակում է արել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Այս մասին հայտնել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
"2019 թվականի արտադրության: Սա այս տարվա մեր ամենակարեւոր ձեռքբերումներից է: Քանակի մասին ոչինչ ասել չեմ կարող: Ռազմական գաղտնիք է", - Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ ԶՈւ «Տոռ-Մ2ԿՄ» ԶՀՀ-ն
Այս ԶՀՀ-ների ձեռքբերման մասին հայտնի էր դարձել դեռևս 2018-ի մայիսին ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի թողարկումից։ Այն ժամանակ նշվել էր, որ մի քանի ամսվա ընթացքում համալիրներն արդեն կլինեն զինված ուժերում, հայտնում է ՌազմԻնֆոն։
Համալիրի մարտավարատեխնիկական բնութագիրը
1. Խոցման առավելագույն հեռավորությունը – 15 կմ
2. Միաժամանակ ուղեկցվող թիրախների քանակը – 48
3. Միաժամանակ հրետակոծվող թիրախների քանակը – 4
4. Միաժամանակ ղեկավարվող հրթիռների քանակը – 8
5. Թիրախների շարժի առավելագույն արագությունը – 700 մ/վ
6. Անձնակազմը – 3 մարդ