24.11.2024
Վարչապետը ՀՀ պետական մրցանակ է հանձնել ճապոնացի գիտնական Տակեո Կանադեին
prev Նախորդ նորություն

Վարչապետ. 2018-ից ի վեր ՀՀ-ն ձեռք է բերել աննախադեպ քանակի սպառազինություն

2018թ. ի վեր՝ ներառյալ 2020թ. բյուջեն, մենք 66 մլրդ դրամով ավելացրել ենք պաշտպանական բյուջեն, դա մոտավորապես 28% է կազմում: Այս մասին ԱԺ-ում «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նա նշեց, որ Հայաստանի պաշտպանական բյուջեն 2018թ. ի վեր ավելացել է 66 մլրդ դրամով, բայց հասկանալի պատճառներով սա այն թեման է, որի մասին չեն կարող շատ բան խոսել:


«2018թ. մայիսից ի վեր ՀՀ-ն ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք, զինամթերք, սպառազինություն: ՀՀ կառավարությունը հստակ շարունակելու է այդ քաղաքականությունը տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ: Ուզում եմ ասել, որ այդ առումով արդեն իսկ լրջագույն քայլեր ձեռնարկվել են»,- հավաստիացրեց վարչապետ Փաշինյանը: