18.04.2025
Նախարարի հրաժարական չի կարող լինել 0 ազդեցություն ունեցող ուժի քմահաճույքով. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Դրա անունն է «Ֆլեշ». ՆիկոլՓաշինյանը՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրած մեղադրանքը կապ ունի, գյուղատնտեսական վառելիքի սուբսիադավորման ծրագրի հետ: Այս մասին Ազգային ժողովում դեկտեմբերի 4-ին կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ արտահերթ հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կապված քիչ առաջ տարածված այն հաղրոդագրության հետ, որ մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանին։ Սիմոնյանը խնդրեց մեկնաբանել այս տեղեկությունը։


Փաշինյանը նախ ասաց, որ գործը կապ ունի, գյուղատնտեսական վառելիքի սուբսիադավորման ծրագրի հետ և նշեց, որ քիչ առաջ ինքը այս լուրը կարդալով՝ Տիգրան Ավինյանի հետ հիշեց, որ երբ իրենք այդ ծրագիրը փակեցին, իրենց քննադատեցին դրա համար, թե գյուղացիներին օժանդակող ծրագիրը փակում են։


«Հիմա ի՞նչ է պարզվում այն հաղորդագրությունից, որ ՀՔԾ-ն տվել է։ Պարզվում է, որ էդ սուբսիդավորման գնի մասով մրցույթ է հայտարարվել, մրցույթի ժամանակ առաջարկվել է էժան գին։ Եվ ըստ մեղադրանքի նյութերի՝ Սերժ Սարգսյանը պետական մարմնին հանձնարարվել է դիզվառելիքը գնել ոչ թե էն ընկերությունից, որն էժան գին է առաջարկում, այլ էն ընկերությունից, որի անունը, վստահ եմ, ոչ մեկիդ ոչ մի բան չի ասի։ Դրա անունն է «Ֆլեշ»։ Այսքանը կարող եմ ասել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։


Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի վատնում կազմակերպելու համար, եւ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

ՀՀԿ-ն քաղաքական հետապնդում է որակում Սերժ Սարգսյանի դեմ առաջադրված մեղադրանքը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար