27.11.2024
Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններում Հայաստանի դիրքորոշումը անարդյունավետ է. Ալիև
prev Նախորդ նորություն

Կրեմլում հաստատել են Պուտինի և Էրդողանի հանդիպումը հունվարի 8-ին

Կրեմլը հաստատում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը հունվարի 8-ին: Նախնական տվյալներով այն կկայանա Ստամբուլում, լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


«Իսկապես, այդ օրը նախատեսվում է երկու նախագահների հանդիպումը, որի գլխավոր թեման «Թուրքական հոսքի» բացումն է, հենց այդ օրը կավարտվի խոշոր ու կարևոր միջազգային այդ նախագծի ցամաքային հատվածը թուրքական մասում»,- ասել է նա։

«Իհարկե, մեծ հավանակնությամբ կարելի է ենթադրել, որ երկու նախագահները կօգտագործեն այդ հնարավորությունը, որպեսզի շարունակեն երկխոսությունն ավելի հրատապ հարցերի վերաբերյալ։ Դրանք, առաջին հերթին, երկկողմ ռուս-թուրքական հարաբերություններն են, որոնք կրում են բազմապլան բնույթ, օրակարգում խոշոր շատ նախագծեր են, որոնց վերաբերյալ մշտապես պետք է խոսել և ձեռքը պահել դրանց զարկերակին»,- շարունակել է Պեսկովը։