Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններում Հայաստանի դիրքորոշումը անարդյունավետ է. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Հայաստանի դիրքորոշումը համարում է անարդյունավետ:
«Իհարկե, այցի շրջանակներում մենք կխոսենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման խնդիրների մասին: Ցավոք, այս ուղղությամբ տեսանելի արդյունքներ չեն եղել: Ես համարում եմ, որ դրա հիմնական պատճառը հանդիսանում է Հայաստանի ղեկավարության անարդյունավետ քաղաքականությունը, հատկապես հայտարարությունն այն մասին, որ Ղարաբաղը Հայաստանն է », - Բաքվում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ասել է Ալիևը:
Ալիևը «տարօրինակ» է անվանել Հայաստանի վարչապետի այդ հայտարարությունը: «Ես ուրախ եմ, որ և՛ ձեր, և՛ մյուս երկրներից համանախագահների կողմից ճիշտ գնահատական է տրվել այս տարօրինակ, մեղմ ասած, հայտարարությանը», - նշել է նա:
Ալիևը հավելել է, որ Ադրբեջանը կշարունակի համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ հակամարտությունը լուծելու համար: «Մոտ ժամանակներս (դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում - խմբ.) տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը: Մենք բանակցային գործընթացին ձեր ակտիվ մասնակցությունը շարունակելու հույս ենք տածելու», - ասել է Ի. Ալիևը: