25.11.2024
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամների հետ
prev Նախորդ նորություն

Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է մեղադրյալ. նրան առաջարկվել է ներկայանալ ՀՔԾ

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ:


Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օջանյանյանը: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար»,- հավելեց Օհանջանյանը:


Սեպտեմբերի 26-ին ՀՔԾ-ն հայտնել էր, որ Կոստանյանը Մարտի 1-ի գործով կանչվել է Հատուկ քննչական ծառայություն, նա ասել է, որ գտնվում է արտերկրում և 15-ից 20 օրվա ընթացքում կվերադառնա:


Դրա նախորդ օրը Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, և դրանում շոշափվում էին նաեւ Կոստանյանի եւ նախկին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի անունները: