24.11.2024
Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. գրասենյակ
prev Նախորդ նորություն

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Հայաստանի պաշտպանության նախարարի հրամանով գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ։ Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։


Նախարարի մյուս հրամաններով գեներալ-մայոր Կամո Քոչունցը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, իսկ գնդապետ Վաչագան Ներսեսյանը՝ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ։


Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ զբաղեցրած պաշտոններից ազատվել էին Գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը և նրա տեղակալները՝ Կամո Քոչունցն ու Վաչագան Ներսեսյանը:


Մովսես Հակոբյանը գլխավոր ռազմական տեսուչ էր նշանակվել հեղափոխությունից հետո՝ անցած տարվա մայիսի 24-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Մինչ այդ նա զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: Իսկ ավելի վաղ երկար տարիներ ղեկավարել է Արցախի պաշտպանության բանակը: