25.11.2024
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. գրասենյակ

Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին ասված է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:


«Ժամանակ առ ժամանակ որոշ լրատվամիջոցներ հասարակությանն ապատեղեկացնող անհիմն լուրեր են տարածում այս կամ այն ժամանակահատվածում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև իբրև թե եղած շփումների մասին:


ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը պաշտոնապես հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը ո՛չ պաշտոնավարման ժամանակաշրջանում, ո՛չ պաշտոնաթողությունից հետո և ո՛չ էլ որևէ այլ ժամանակահատվածում ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել հիշյալ անձնավորության հետ, բացառությամբ 2018 թվականի ապրիլի 22-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հրապարակային և ընդամենը մի քանի րոպե տևած հանդիպման»: