19.04.2025
Ադրբեջանի ընդդիմությունն Արևմուտքին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Բաքվի հանդեպ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի և ԵՄ միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները ակտիվորեն շարունակվում են

Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համաձայնագիրը նոր հնարավորություններ կբացի մեզ համար: Այս մասին հայտարարել է Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան գործընկերության, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով բաժնի ղեկավարի տեղակալ Ռադոսլավ Դարսկին:


Նրա խոսքով, նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները դեռ ակտիվորեն շարունակվում են. «Հուսով ենք, որ մենք կկարողանանք ավարտել բանակցությունները և համաձայնության հասնել, քանի որ դա մեզ նոր հնարավորություններ կառաջարկի Ադրբեջանի հետ հարաբերություններում: Եվ ես կարծում եմ, որ դա ձեռնտու կլինի բոլորիս համար, ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Ադրբեջանի համար: Դրա համար էլ ես կարող եմ միայն հույս ունենալ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք ավարտել այդ բանակցությունները»:

Թբիլիսիում հանրահավաքը դուրս Է եկել օրենքի շրջանակից. Վրաստանի ՆԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար