10.09.2026
Ադրբեջանի ապրանքաշրջանառության բացասական հաշվեկշիռը ԱՊՀ երկրների հետ աճել է 27%-ով
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ընդդիմությունն Արևմուտքին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Բաքվի հանդեպ

Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Եվրամիությունը պետք է հասցեական պատժամիջոցներ սահմանեն Ադրբեջանի պաշտոնյաների հանդեպ, ովքեր խախտում են մարդու իրավունքները, թույլատրում և իրականացնում խոշտանգումներ:


Միջազգային հանրությանը նաև կոչ է արվել ավելի վճռական դիրքորոշում ցուցաբերել՝ պաշտոնական Բաքվին ստիպելու հետաքննել բռնությունների ու խոշտանգումների դեպքերը:


«Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» դիմել է Ադրբեջանի ժողովրդին` կոչ անելով հրապարակայնորեն բողոքել զանգվածային բռնությունների և ոստիկանների կողմից իրականացվող խոշտանգումների դեմ:

Ադրբեջանի և ԵՄ միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները ակտիվորեն շարունակվում են
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ