23.11.2024
Մամուլի տեսություն. Արա Աբրահամյանը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի
prev Նախորդ նորություն

Հայաստանը ողջունում է Իրանի դեմ պտժամիջոցների չեղարկումը

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման վերաբերյալ հայտարարությամբ, տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջից։

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել են Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման մասին:

Հայտարարությունը հնչել է հունվարի 16-ի ուշ երեկոյան՝ Վիեննայում: Հատկանշական է, որ ԱՄՆ չեղարկել են միայն դեռ երկրորդական նշանակության պատժամիջոցները, որոնք սահմանապակում էին Իրանի հետ գործարքներ կնքել երրորդ երկրների ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև ամերիկայն ընկերությունների արտասահմանյան մասնաճյուղերին: Ամերիկյան ընկերությունների համար սահմանափակումները դեռ մնում են ուժի մեջ:

Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է.«Ողջունում ենք Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման մեկնարկը, Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը։ Հայաստանը շահագրգռված է խորացնել փոխշահավետ համագործակցությունը բարեկամ Իրանի հետ»։

Իրանը Հայաստանի անմիջական հարևան պետությունն է, ում հետ հատկապես առևտրա-տնտեսական հարաբերությունները դժվարացել էին Իրանի դեմ կիրառված ֆինանսական և տնտեսական պատժամիջոցների պատճառով: