23.11.2024
Ինչպե՞ս է կառավարվում Երևանը. քաղաքապետը գերիշխում է ավագանու վրա
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Արա Աբրահամյանը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Հրապարակ» թերթը գրում է. «Արա Աբրահամյանի մոտալուտ գալուստն ակտիվացրել է որոշ շրջանակների, բացել նրա «ռասկրուտկայով» զբաղվող թիմի ախորժակը։ Տեղեկություններ կան, որ թիմը, որն զբաղված է Արա Արշավիրովիչի համար մարտավարություն մշակելով, հաշվարկ է արել ու «շեֆին» մի կլորիկ հաշիվ ներկայացրել՝ մոտ 50 մլն. դոլար, որը, ըստ նրանց, կբավականացնի հայաստանյան քաղաքական դաշտում կայանալու համար։ Մինչդեռ հայտնի է, որ Արա Արշավիրովիչը ներկայումս ֆինանսական լուրջ խնդիրներ ունի։ Բացի դրանից, նա չի ցանկանում առանձնապես «հարայ-հրոցով», շռնդալից մուտք գործել քաղաքական ասպարեզ, որպեսզի չարժանանա իշխանությունների դատաստանին։ Ամեն ինչ կամաց-կամաց, հանդարտ է արվելու»:

«Իրավունք» օրաթերթը գրում է. «ՀՀ նախկին նախագահ ՀԱԿԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երկու օր առաջ արդեն իսկ մեկնել է ԱՄՆ՝ բուժման նպատակով, ինչի վերաբերյալ հունվարի 8-ին քննարկում էր ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Եվ թեպետ ՀԱԿԿ գրասենյակը փորձում է լռություն պահպանել հիվանդության պատճառի եւ իր առաջնորդի առողջական վիճակի մասին, բայց մեր տեղեկությունների համաձայն, Լ. Տեր-Պետրոսյանի մոտ ենթաստամոքսային գեղձի սրացման խնդիր է ի հայտ եկել: Ի դեպ, հավելենք նաեւ, որ Լ. Տեր-Պետրոսյանի առողջական վիճակով պայմանավորված հետաձգվել է նրա որդու՝ Դավիթ Տեր-Պետրոսյանի պսակադրությունը՝ Հանրային հեռուստատեսության հաղորդավարուհի Աննա Ավանեսյանի հետ, որը որոշակի շրջանակների պնդմամբ՝ պետք է կայանար այս ամսվա վերջին»: