1.11.2024
Ապարանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
prev Նախորդ նորություն

Հրայր Թովմասյանի ու նրա ընտանիքի նկատմամբ որևէ ճնշում չի գործադրվում. ԱԱԾ

ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը հավաստիացնում է՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ու նրա ընտանիքի նկատմամբ որևէ ճնշում չի գործադրվում:


Նրա խոսքով, առավել ևս պետք չէ քաղաքական ենթատեսքտ փնտրել առկա գործողություններում.

«Ուղղակի նյութերի նախապատրաստման փուլում ամբողջացման համար կարիք կար հարցումներ անել, խոսել Հրայր Թովմասյանի մոտ ազգականների հետ։ Շատերն ասում էին երեխաները 16-18 տարեկան են, բայց նրանք 23 և 25 տարեկան էին։ Իրենց գույք է փոխանցված եղել, և մենք պարտավոր էինք դա ստուգել», - ասաց Մարտիրոսյանը։

«Մինչ հարազատներին հրավիրելը, զանգել ենք Հրայր Թովմասյանին, սակայն վերջինը չի պատասխանել այդ զանգերին: Մենք զանգել ենք պարոն Թովմասյանին ցուցաբերելով բարի կամք՝ նախապես նրան տեղեկացնելու համար», - ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը։


Հիշեցնենք, հոկտեմբերի 18-ին Հրայր Թովմասյանի հայրը՝ 75-ամյա Վարդան Թովմասյանը բացատրություն էր տվել ԱԱԾ-ում: Այնուհետ ԱԱԾ–ն հարցաքննության էր հրավիրել նաև Հրայր Թովմասյանի դուստրերին։


Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ էր հարուցել Հրայր Թովմասյանի և մյուսների կողմից իշխանության զավթման առերևույթ հանցագործության փաստի առթիվ:


 

Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանն այցելել է մարտական դիրքեր (տեսանյութ)
Հաջորդ նորություն next
 ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման քայլերը
01.11.2024
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման քայլերը