25.11.2024
ԵԱՏՄ-ն ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական նշանակություն ունի ՀՀ համար. Ղուկասյան
prev Նախորդ նորություն

Խեղաթյուրում է Նժդեհի մասին փաստերը. Փաշինյանի կոշտ պատասխանը Ալիևին (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխաբադում՝ ԱՊՀ անդամ-պետությունների ղեկավարների նիստի ժամանակ արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթին եւ հայտարարել, թե նրան կողմից փաստերը աղավաղելու փորձեր է տեսնում:


ԱՊՀ անդամ պետությունների առաջնորդների նիստի ժամանակ ունեցած ելույթում Ալիեւը դժգոհել է, որ Երևանում տեղադրվել է Գարեգին Նժդեհի արձանը: «Հայաստանում հերոսացնում են ֆաշիստներին, որտեղ նախկին իշխանությունը Երեւանի կենտրոնում տեղադրել է Գարեգին Տեր-Հարությունյանի արձանը, որը համագործակցել է ֆաշիստների հետ», - ասել է Ալիեւ, որին կոշտ պատասխան է տվել ՀՀ վարչապետը:


«Ցավոք, Իլհամ Ալիեւի խոսքում մենք այդպիսի փորձեր տեսանք։ Լսելով նրա գնահատականները Գարեգին Նժդեհի մասին՝ ճիշտն ասած, հիշեցի խորհրդային հայտնի «Կովկասի գերուհին» կինոնկարը. երբ այնտեղ խոսվում է հինավուրց ամրոցի ավերակների մասին, եւ հարց է հնչում՝ իսկ ի՞նչ է, եկեղեցին նույնպե՞ս ես եմ ավերել։ Իլհամ Հեյդարովիչի ելույթից տպավորություն է, որ Հիտլերը այդ պատերազմում երկրորդական դեր է խաղացել, եւ նացիստական շարժման առաջնորդը եղել է Գարեգին Նժդեհը», - ասել է Փաշինյանը:



Իսկ իրականությունը, նշում է Փաշինյանը, այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարել է Հայաստանի թուրքական օկուպացման դեմ, պայքարել է հայերի ցեղասպանության դեմ, եւ իրականությունն այն է, որ հայ-թուրքական պատերազմի ժամանակ Գարեգին Նժդեհը, բազմաթիվ ռուս սպաների հետ, 1918 թվականին ռազմաճակատի շատ կարեւոր հատված էր ղեկավարում:


«Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ կարևոր է, որ մենք իմանանք պատմության օբյեկտիվ գնահատականը:Ասում են, որ Գարեգին Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում: Շատ Խորհրդային գործիչներ են մահացել այդ բանտում, Սոլժենիցինը Գուլագում էր: Մենք կարծում ենք, որ նրանք, ովքեր դատապարտվել են 37-50-ական թվականներին, բոլորն ազգի թշնամի՞ են: Եթե այդպես է, ապա բազմաթիվ ականավոր գործիչներ դատապարտված են եղել և իրենց կյանքն ավարտել են բանտում:


Բայց դա չի նշանակում, որ մենք այդ ամենը պետք է իբրև փաստ ընդունենք: Եվ ես անտեղի, անհարկի եմ համարում պատմությունն աղավաղելու, բավական կարևոր այս նիստի մթնոլորտում որոշակի լարվածություն մտցնելու նպատակով այս ձևաչափի օգտագործումը»,- ասել է նա: