24.11.2024
Շիրակի մարզից Չինաստան մթերք կարտահանվի, Գյումրիից կլինի ուղիղ չվերթ դեպի Չինաստան
prev Նախորդ նորություն

ՊՆ-ն շարունակում է սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր նմուշների ստեղծումը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ:


«Վերջին շրջանում մամուլում հաճախ անհարկի քննարկվում և քննադատվում է ՀՀ պաշտպանության նախարարության գործունեությունը: Մասնավորապես՝ hraparak.am կայքում «Հայ զինվորականները մեծ գումարներ են վատնում տարօրինակ մշակումների վրա» խորագրով սեպտեմբերի 19-ին հրապարակված հոդվածի կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել որոշ պարզաբանումներ:


ՀՀ պաշտպանության նախարարությունը իրականացնում է նաև առաջատար գիտական ձեռքբերումների մասին տեղեկատվության հավաքման, վերլուծության և համակարգման հիման վրա գիտատեխնիկական հետազոտություններ` հեռանկարային սպառազինությունների (այդ թվում նաև հիմնված նոր ֆիզիկական սկզբունքների վրա) և ռազմական տեխնիկայի (ՍՌՏ) պահանջարկի որոշման և առկա ՍՌՏ-ի արդիականացումների համակարգման ուղղությամբ:


Նշված գործառույթների իրականացման համար պաշտպանության նախարարությանն օժանդակում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարությունը (տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարարություն), որը մշակում ու իրականացնում է կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության, փոստի, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, ռազմարդյուն­­­­աբերության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը: ԲՏԱ նախարարության բազմաթիվ՝ չորս տասնյակից ավելի խնդիրները ամրագրված են ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 660-Լ որոշումով:


Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը բազմաթիվ ռազմական նախագծեր է իրականացնում, դրանց որոշ մասը ներկայացվում են հանրությանը, բայց կան նաև հրապարակման ոչ ենթակա նախագծեր:


Կոչ ենք անում լրատվամիջոցներին զերծ մնալ ռազմական նախագծերին առնչվող թեմաներով անհիմն ու իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց»: