ԵԱՏՄ-ն կայացել է, դրա անդամ բոլոր երկրները դրական արդյունք են արձանագրել. Մատվիենկո
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) կայացել է որպես ինտեգրացիոն միավորում, նրա անդամ բոլոր երկրները դրական արդյունք են արձանագրել: Այս մասին ասված է ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի ողջույնի խոսքում, որն ուղղված է ՝ «ԵԱՏՄ պայմանագրիրը հինգ տարեկան է. դատարանի դերը» միջազգային գիտաժողովի մասնակիցներին:
«Այսօր մենք կարող ենք ասել, որ անցած տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը կայացել է որպես միջազգային ինտեգրացիոն միավորում: ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները զգացել են ինտեգրման դրական արդյունքները, նրանց փոխգործակցությունը ընդլայնվել է ֆինանսական և բանկային ոլորտում, տրանսպորտի, արդյունաբերության, բժշկության ոլորտներում», - ասված է ողջույնի խոսքում:
Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, Դաշնության խորհրդի խոսնակը կարծում է, որ միասնական տնտեսական տարածքի զարգացման պայմաններից մեկը միջպետական մարմինների գործունեությունն է: «Այս մարմիններից ամենակարևորը Եվրասիական տնտեսական միության դատարանն է, որը ստեղծվել է ինտեգրման համատեքստում ծագած վեճերը լուծելու համար», - ասել է Մատվիենկոն: