24.04.2025
ԱԺ հանձնաժողովը կքննարկի շախմատ առարկայի պարտադիր ուսուցման նպատակահարմարությունը
prev Նախորդ նորություն

ՀՀ-ի և Բելգիայի միջև համաձայնագրի վերաբերյալ օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ և Բելգիայի Թագավորության միջև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների վարձատրվող աշխատանքի վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այն ընդունվեց միաձայն:


Նշենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի դեկտեմբերի 4-ին՝ Բրյուսելում և վերաբերում է դիվանագետների ընտանիքների անդամների՝ երկու երկրներում աշխատելու թույլտվությանը:


Մասնավորապես, համաձայնագրով սահմանվում է, որ վարձատրվող աշխատանք կատարելու թույլտվություն ունեցող շահառուն չի օգտվում դիվանագիտական անձեռնմխելիությունից և արտոնություններից՝ վարձատրվող աշխատանքային գործունեության ընթացքում:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ վավերացրեց ՀՀ և Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի միջև համաձայնագիրը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար