27.04.2024
Սոցիալական ապահովության ծառայությունը նոր պետ ունի
prev Նախորդ նորություն

Ասուլիսը «հարամվեց». նախարարը հեռացավ սրահից, երբ ներս մտավ իր նախկին խորհրդականը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսի ժամանակ ներս է մտել մանկական ուռուցքաբան, արյունաբան, նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը` ասելով, որ որոշ հարցեր ունի նախարարին:


Ի պատասխան` Արսեն Թորոսյանը հեռացել է դահլիճից` տեղը զիջելով Գևորգ Թամամյանին, հայտնում է Shantnews-ը: Նախարարը հայտարարեց, որ իր ասուլիսը հարամվեց:


«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի և բժիշկ, ամեն օր շփվում եմ հիվանդների հետ, ունեմ հարցեր նախարարին, բայց այդպես էլ չկարողացա, նախարարը թողեց և հեռացավ ու անկյունում հարցազրույց տվեց: Դա հարիր չի նախարարին, որ կամերաների դիմաց առյուծ է կտրում»,-ասել է նախարարի նախկին խորհրդականը:


Ավելի վաղ, առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Գևորգ Թամամյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ դադարեցնում է իր լիազորությունները:


Գևորգ Թամամյանը պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվ Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարն է, Երևանի պետական բժշկական համալսարանի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ, Մանկական ուռուցքաբանության միջազգային միության զարգացող երկրներում օժանդակ բուժման աշխատանքային խմբի համանախագահ, Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության IDEA աշխատանքային խմբի նորընտիր ղեկավար, Հայաստանի բժիշկների միության նախագահ:


 

ՀՀ-ից փողի արտահոսքի աճը պայմանավորված է ավտոմեքենաների ներմուծման աննախադեպ աճով. ԿԲ
Հաջորդ նորություն next