23.11.2024
Ոչ ՆԱՏՕ-ին ու ՀՀ սորոսական իշխանությանը. կոմունիստները դրական փոփոխություններ չեն տեսնում
prev Նախորդ նորություն

Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան դաշինքը պաշտպանում է ԱՄՆ-ի գեոպոլիտիկ շահերը Հարավային Կովկասում

Սեպտեմբերի 2-ին Բաքվում կմեկնարկեն Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի համատեղ Eternity-2019 հրամանատարաշտաբային զորավարժությունները համակարգչային աջակցությամբ:


Զորավարժությունների ընթացքում, որոնք կունենան տեսական և գործնական մաս, երեք երկրների ռազմական ստորաբաժանումների և համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները կկատարեն տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանությանն ուղղված առաջադրանքներ:


Թուրք-ադրբեջանական տանդեմը՝ Վրաստանի հետ համատեղ, առաջին հերթին ՌԴ-ին ու ՀՀ-ին մեսիջ են հղում, որ էներգետիկ-տրանսպորտային Արևելք-Արևմուտք միջանցքի պաշտպանությունը նրանց գերնպատակն է հանդիսանում:


Թուրք-ադրբեջանա-վրացական եռակողմ զորավարժությունները, որոնց նպատակն է պաշտպանել ՌԴ-ն շրջանցող էներգետիկ-տրանսպորտային միջանցքը՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, TANAP, Կենտրոնական Ասիա-Կովկաս-Թուրքիա-ԵՄ տրանսպորտային լոգիստիկան, բխում են ԱՄՆ-ի, ԵՄ-ի շահերից:


ԱՄՆ-ն, չունենալով տարածաշրջանում կենտրոնացված ռազմական ուժեր, օգտագործում է թուրք-ադրբեջանական տանդեմի և ՆԱՏՕ ձգտող Վրաստանի զինված ուժերը որպես իր գեոպոլիտիկ և գեոտնտեսական շահերի սպասարկող անձնակազմ:


ԱՄՆ-ՌԴ դիմակայությունում Հարավային գազային կամ էներգետիկ միջանցքը, որով Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա միջանցքով կասպյան էներգակիրներն արտահանվելու են Արևմուտք, շրջանցելով ռուսական տարածքը, ունի կենսական նշանակություն Բրյուսելի և Վաշինգտոնի համար:


Այդ միջանցքի պաշտպանությունն ու անխափան աշխատանքը թույլ է տալիս բալասնավորել Եվրոպայի էներգետիկ կախվածությունը ռուսական գազից ու ապահովել եվրոպական, ամերիկյան տնտեսական ու քաղաքական շահերը Հարավային Կովկասում ու Կասպից ծովի ավազանում:


ԱՄՆ-ն գիտակցում է, որ ՌԴ-ն ցանկացած պահի կարող է խափանել այդ միջանցքի աշխատանքը՝ Վրաստանի տարածքում՝ աբխազական և հարավօսական զինված ուժերի միջոցով և, իհարկե, ռուսական զորքերի աջակցությամբ, իսկ Ադրբեջանում, որի տարածքով են անցնում բոլոր նավթագազամուղերը՝ ՀՀ ու Արցախի միջոցով: Հայկական ուժերը իրենց մոտ եղած զինատեսակներով, այդ թվում ռուսական, կարող են շարքից հանել բազմամիլիարդանոց էներգետիկ-տրանսպորտային, լոգիստիկ հզորություններն ու Հարավային Կովկասը «փակել» Արևմուտքի համար:


Թուրք-ադրբեջանա-վրացական եռակողմ զորավարժությունները նաև մեսիջ են ՀՀ-ին: Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան տնտեսական, էներգետիկ-տրանսպորտային, գեոպոլիտիկ միջանցքը աստիճանաբար վերածվում է նաև ռազմական դաշինքի:

Այս պայմաններում ՀՀ-ն տարածաշրջանում չմեկուսացվելու ու բալանսը պահպանելու համար պետք է խորացնի տնտեսական, ռազմա-քաղաքական կապերն Իրանի հետ, որպես հարևան տարածաշրջանային տերության և ՌԴ-ի՝ որպես գերտերության և Երևանի թիվ մեկ ռազմավարական դաշնակցի:


Արևմուտքի համար կարևոր է Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան կոալիցիայի պահպանումը, որպես հակառուսական պլացդարմի և այս պայմաններում տնտեսական, էներգետիկ շահերն առաջնային են ԱՄՆ-ի համար:


ՀՀ-ն թավշյա հեղափոխությունից հետո չպետք է հույսը դնի արևմտյան ներդրումների համար, որոնք այդպես էլ չեն գալիս, այլ հենվի սեփական ռեսուրսների վրա ու փորձի գտնել արտատարածաշրջանային ներդրողների՝ Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա, հայկական սփյուռք և այլն: