25.11.2024
Զոհրաբ Մնացականյանը մեծ նշանակություն չի տալիս Բաքվի հայտարարություններին
prev Նախորդ նորություն

Սա Ամուլսարը չի, սա Երևանն է. Էրեբունիում տարիներով խախտումներով շահագործվում է քարհանք

Սա Ամուլսարը չի, սա Երևանն է: Էրեբունի վարչական շրջանում տարիներ շարունակ շահագործվում է քարհանք: Թե ինչ փոշի է առաջացնում հանքը կարող եք տեսնել լուսանկարներում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:

Նա տեղեկացրել է, որ հանքը շահագործող ընկերության վկայականում հայտնաբերվել է հողամասի ոչ նպատակային օգտագործում:

«Վկայականում 5000 ք.քմ հողամասի նպատակային նշանակության դիմաց գրված է «Գյուղատնտեսական և բարեկարգման աշխատանքներ»: Փաստացի պարզվել է, որ հողամասն օգտագործվում է հանքարդյունաբերական նպատակով, մասնավորապես՝ կազմակերպվել է խճաքարերի արտադրություն:

Այս հիմքով էլ քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով կազմել է վարչական արձանագրություն և տույժ՝ նվազագույն աշխատավարձի 100 պատիկի չափով»,- գրել է Կուբատյանը: