22.04.2025
ՀԱՊԿ ԱԳ նախարարները կհանդիպեն սեպտեմբերին Նյու Յորքում
prev Նախորդ նորություն

Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Սեյմուր Հազին ազատ է արձակվել

Խուլիգանության հոդվածով հինգ տարի բանտում անցկացրած ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Սեյմուր Հազին ազատ է արձակվել: Ազատվելուց հետո նա հայտարարել է, որ ազատազրկման ժամկետը իրենից ոչինչ չի խլել և նա բնավ չի փոխել իր տեսակետները: Այս մասին գրում է Contact.az-ը:


«Ես իմ հայացքները չեմ փոխել: Իշխանության նպատակն ինձ լռեցնելն էր և նրանք ապացուցեցին, որ բացարձակ տանել չեն կարող որևէ քննադատություն ու կարող են քննադատությանը պատասխանել միայն պատիժներով», - այսօր ազգականներին և բարեկամներին ասել է բանտից դուրս եկած լրագրողը:


Հիշեցնենք, լրագրողը չէր ընդունել մեղադրանքը՝ պնդելով, որ 2014 թվականին իրեն ձերբակալել են բացառապես քաղաքական դրդապատճառներով: Նա աշխատել է «Ազադլիք» ընդդիմադիր թերթում, բացի այդ հաղորդումներ է վարել հեռուստաեթերում:


2015 թվականի հունվարին Ադրբեջանի դատարանը նրան մեղավոր է ճանաչել խուլիգանության հոդվածով և դատապարտել է 5 տարվա ազատազրկման:


Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հազիին ճանաչել է «խղճի բանտարկյալ»:  

Հունվար-հուլիս ամիսներին Վրաստանի ՀՆԱ-ի աճը կազմել է 5,1%
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան