Չինարին այլևս չի գնդակոծվի, ՀՀ մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է. Միրզոյան
Չինարին այլևս չի կարող գնդակոծվել։ Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Չինարին այլևս չի կարող գնդակոծվել։ Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է։
Փառք հայ զինվորին։ Փառք Հայոց բանակին»։
Ավելի վաղ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը՝ Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձել էր Տավուշի մարզի հյուսիսային հատվածում ՀՀ զինուժի 140 հեկտար տարածք ազատագրելու և սահմանային դիտակետերն առաջ տեղաշարժելու մասին լուրերին։
Արծրուն Հովհաննիսյանը, հաստատելով տեղեկատվությունը, նշել էր, որ ճշգրիտ գործողությունների արդյունքում այժմ հայկական զորքերի վերահսկողության տակ են գտնվում մեր երկրի համար կարևոր ստրատեգիական նշանակություն ունեցող Վրաստանից Հայաստան մտնող գազատար խողովակաշարը և Հայաստան-Վրաստան ավտոմայրուղին, ինչպես նաև ադրբեջանական մի քանի գյուղական բնակավայրեր տանող ճանապարհները։