18.06.2026
Այս ամառ ռուսաստանցիների համար թիվ մեկ ուղղությունը Երևանն է
prev Նախորդ նորություն

Ֆինանսների նախարարն ու Moody’s-ի ներկայացուցիչները քննարկել են ՀՀ տնտեսական իրավիճակը

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն օգոստոսի 12-ին ընդունել է «Moody’s» միջազգային վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին։


Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել Հայաստան Հանրապետության ներկայիս տնտեսական իրավիճակին, ընթացիկ բարեփոխումներին և տնտեսական զարգացման հեռանկարներին: Ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքի բարեփոխումներին և վերջիններիս արդյունքում ակնկալվող ազդեցությանը, ՀՀ-ում կիրառվող հարկաբյուջետային կանոնի արդյունավետությանը, պետական գնումների բնագավառում ներկայումս իրականացվող բարեփոխումներին առնչվող հարցեր։


ՀՀ ֆինանսների նախարարը հույս է հայտնել, որ ՀՀ կառավարության կողմից ներկայումս տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումների շրջանակը դրականորեն կազդի Հայաստանի Հանրապետության վարկանիշավորման վրա։


 

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոր օգնական ունի
Հաջորդ նորություն next
 Փաշինյանը Բաքվի հետ ներքին հարցերով երկխոսությունը համարում է նորմալ դիվանագիտություն
18.06.2026
Փաշինյանը Բաքվի հետ ներքին հարցերով երկխոսությունը համարում է նորմալ դիվանագիտություն