Արտակարգ դեպք Սյունիքում. նռնակով զինված տղամարդը մտել է ոստիկանություն

122

Սյունիքում երեկ՝ օգոստոսի 1–ին արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ոստիկանությունից հայտնում է, որ ժամը 21։20 –ի սահմաններում մի տղամարդ նռնակը ձեռքին մտել է ոստիկանության Գորիսի բաժնի մասնաշենք, սպառնացել, որ կպայթեցնի։


Ոստիկանները վնասազերծել են նրան, ձեռքից վերցրել «Ֆ–1» տեսակի նռնակը, որը եղել է առանց պայթուցիչի։ Ռազմամթերքը փաթեթավորվել, ուղարկվել է փորձաքննության։ Քաղաքացուն տեղափոխել են նյարդահոգեբուժական դիսպանսեր։ Դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...