23.07.2025
Հանրահավաք Բաթումում. ընդդիմությունը կոչ արեց վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ
prev Նախորդ նորություն

Փոխհրաձգություն Ադրբեջան-Իրան սահմանին

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ մի խումբ անձինք փորձել են հատել Իրանի և Ադրբեջանի պետական սահմանը:


Հաղորդվում է, որ Իրանի տարածքից նկատելով մարդկանց ադրբեջանցի սահմանապահները փորձել են կանխել նրանց տեղաշարժը, սակայն վերջիններս զինվորականների պահանջներին չեն ենթարկվել և տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է ադրբեջանցի սահմանապահ:


Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները հաղորդում են նաև, որ «նրանց մոտ թմրանյութեր են եղել»:

Քաղաքագետ. ԱՄՆ-ն ամեն ինչ անում է, որպեսզի վրացի ժողովրդին պոկի ՌԴ-ից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` spress.ge
21.07.2025
Ղրղզստանը, Ղազախստանը և Ադրբեջանը՝ Վրաստանի արտահանման գլխավոր ուղղություններն 2025-ին