28.11.2024
Շաբաթն առաջնագծում. Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 1300 կրակոց. Արցախի ՊՆ
prev Նախորդ նորություն

Հանրահավաք Բաթումում. ընդդիմությունը կոչ արեց վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ

Բաթումի կենտրոնում «Վրաստանի հայրենասերների դաշինք» խորհրդարանական խմբակցությունը նախօրեին հանրահավաք է անցկացրել` Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները բարելավելու պահանջով:


Ակցիայի մասնակիցները կոչ են արել իշխանություններին ամրապնդել Վրաստանի արտաբլոկային  կարգավիճակը, հրաժարվել Մոսկվայի հասցեին ռազմատենչ հռետորաբանությունից եւ վերականգնել ռուս-վրացական հարաբերությունները:

«Հիմնական պահանջն այն է, որ մեր ղեկավարությունը վերջապես տեսնի, թե ինչ է ուզում ժողովուրդը», - ասել է կուսակցության առաջնորդ Իրմա Ինաշվիլին:


Կուսակցության մեկ այլ առաջնորդ Դավիթ Թարխան-Մոուրավին կոչ է արել երկրի իշխանություններին ուղղակի երկխոսություն վարել Ռուսաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ:


«Մենք չենք ցանկանում թշնամություն անել Մոսկվայի, Ցխինվալի կամ Սուխումի հետ: Դիվանագիտությունը ասվածը խելացի բան է, որը խաղաղություն է բերում: Մենք ցանկանում ենք երկխոսություն Մոսկվայի, Սուխումի և Ցխինվալի հետ: Մենք ցանկանում ենք խաղաղ երկխոսություն, որը կբերի պրագմատիկ արդյունք», - ասել է նա:


Հանրահավաքի արդյունքներով կազմակերպիչ ընդդիմադիր կուսակցությունը հայտարարել է, որ սեպտեմբերին կվերսկսվի գործողությունները, մինչև իրենց բոլոր պահանջները բավարարվեն: