25.11.2024
Լուրը պատվիրել է նախկին բարձրաստիճան պաշտոնյայի որդի. Աննա Հակոբյանի գրասենյակ
prev Նախորդ նորություն

Տավուշի մարզում պայմանագրային զինծառայող է վիրավորվել. ՊՆ

Տավուշի մարզում այսօր պայմանագրային զինծառայող է վիրավորվել։


ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ հուլիսի 27-ին, ժամը 11.00-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող:


Վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:


Ադրբեջանական կողմի ձեռնարկած հերթական սադրիչ գործողությունը ևս մեկ անգամ փաստում է, որ հակառակորդը շարունակում է բացահայտ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը և նպատակաուղղված շարունակում է սրել իրավիճակը սահմանագոտում: Իրավիճակի լարման ամբողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը: