27.11.2024
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռը վթարվել եւ ընկել Կասպից ծովը
prev Նախորդ նորություն

Վրաստանը կսուբսիդավորի ՌԴ-ից Երևանով դեպի Թբիլիսի և Բաթումի տարանցիկ չվերթները

Վրաստանը մոտ 1.2 մլն եվրո կհատկացնի ՌԴ-ից Երևանով դեպի Թբիլիսի և Բաթումի տարանցիկ չվերթների սուբսիդավորմանը: Ինչպես հայտնում են վրացական ԶԼՄ-ները, կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել:


Դրանով նախատեսվում է մեկ տարով պայմանագիր կնքել առնվազն երկու ավիաընկերության հետ, որոնք իրականացնում են համապատասխան ուղղություններով թռիչքներ: Վերջիններս իրենց հերթին պարտավորվում են վրացական օդանավակայաններում շաբաթական առնվազն 2 տարանցիկ չվերթ իրականացնել:


ՌԴ-ից Վրաստան ժամանող ամեն ուղևորի համար սուբսիդավորման վճարը կկազմի շուրջ 90 եվրո՝ առանց ԱԱՀ-ի, իսկ յուրաքանչյուր ավիաընկերության հետ համաձայնագրի ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 600,000 եվրոն: 


Հիշեցնենք, ՌԴ-ի և Վրաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը դադարեցվել է հուլիսի 8-ին՝ Վրաստանում հակառուսական բողոքի ակցիաների ֆոնին, որոնք սկիզբ առան հունիսի 20-ին Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից: