26.11.2024
Բակո Սահակյանի հրամանագրով Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի քննչական կոմիտեի նախագահ
prev Նախորդ նորություն

Իրանը եւ Հայաստանը քննարկել են էներգետիկ համագործակցության հարցեր

Իրանի էներգետիկայի նախարար Հոմայուն Հաերին եւ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկել են էներգացանցի ստեղծման հարցերը՝ էլեկտրաէներգիայի հաղորդման համար։


Թեհրանում հանդիպման ընթացքում Գրիգորյանն ասել է, որ Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ արտոնյալ սակագնային համաձայնագիրը հարմար հնարավորություն է ծառայել երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների զարգացման համար, տեղեկացնում է IRNA-ն։


Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են տարածաշրջանային փոխգործակցության շարունակման կարեւորությունը էներգետիկայի ոլորտում։


Ավելի վաղ Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականյանը նշել է, որ հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 2-ը Թեհրանում տեղի կունենա ԵՏՄ հանձնաժողովի համատեղ նիստը՝ Հայաստանի փոխվարչապետի նախագահությամբ։