25.11.2024
Զանգվածային դանակահարություն Դավթաշենում. հիվանդանոցներ են տեղափոխվել 6 հոգի
prev Նախորդ նորություն

«5 ոսկե, 3 արծաթե, 3 բրոնզե մեդալներ». Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հավաքականին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հավաքականին Եվրոպական խաղերում ունեցած հաջող մրցելույթների համար:


Այս մասին Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում: «5 ոսկե, 3 արծաթե, 3 բրոնզե մեդալներ. շնորհավորում եմ Հայաստանի հավաքականին Եվրոպական խաղերում ունեցած հաջող մրցելույթների առիթով»,-գրել է նա:


Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտվեցին երկրորդ Եվրոպական խաղերը։ Եվրոպական խաղերում հանդես եկան 4000-ից ավելի մարզիկներ՝ 50 երկրներից: Վիճարկվեց մեդալների 200 հավաքածու՝ 15 մարզաձևերում:


Եվրոպական խաղերին Հայաստանը մասնակցեց 37 մարզիկով՝ 9 մարզաձևերում: Հայաստանը ներկայացնող մարզիները նվաճեցին 5 ոսկե, 3 արծաթե ու 3 բրոնզե մեդալով։ Մեր թիմը մեդալային հաշվարկում զբաղեցրեց 11-րդ տեղը։