Զանգվածային դանակահարություն Դավթաշենում. հիվանդանոցներ են տեղափոխվել 6 հոգի
29.06.2019
Հունիսի 28-ին, ժամը 23.08-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ փողոցում վիճաբանություն է եւ ոստիկանների շտապ միջամտության կարիք կա։
Ավելի վաղ մամուլը հայտնել էր, որ Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ փողոցի 15 և 13 տների դիմացից սուր կտրող-ծակող առարկայի հարվածի տարբեր աստիճանի հետքերով Երևանի հիվանդանոցներ են տեղափոխվել 6 հոգի: Ըստ աղբյուրի՝ դեպքի վայում հավաքված մի քանի քաղաքացիներ պատմել են, որ «մի կաթիլ մեղրի պատմություն է՝ հարևաններով իրար են տվել»:
Ոստիկանությունից հայտնում են, որ անմիջապես նշված հասցե է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը։ Քիչ անց, ոստիկանության Մաշտոցի բաժնում տաբեր բժշկական կենտրոններից հաղորդել են, որ մարմնական վնասվածքնով բուժօգնության է դիմել 8 անձ։ Մեկնած ոստիկանները պարզել են, որ քաղաքացիները վնասվածքները ստացել են Դավիթաշեն 4-րդ փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ճշտվել է վիճաբանության բոլոր մասնակիցների ինքնությունները։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն: