22.04.2025
Ամերիկացի դիվանագետն Իրանին ապաէսկալացիայի կոչ է արել
prev Նախորդ նորություն

ԱՄՆ նոր հակաիրանական պատժամիջոցներն ընդմիշտ փակում են դիվանագիտության ուղին. Իրանի ԱԳՆ

Հունիսի 24-ին Միացյալ Նահանգների կողմից Իրանի ղեկավարության նկատմամբ սահմանած պատժամիջոցներն անօգուտ են եւ ընդմիշտ փակում են դիվանագիտության ճանապարհը: Այս մասին այսօր իր Twitter-յան էջում նշել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:


«Անօգուտ պատժամիջոցների սահմանումն ընդդեմ Իրանի գերագույն առաջնորդի, ինչպես նաեւ իրանական դիվանագիտության ղեկավարի ընդմիշտ փակում են դիվանագիտության ճանապարհը»,- նշել է նա:


Մուսավին նաեւ նշել է, որ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հուսահատված կառավարությունը ոչնչացնում է բոլոր միջազգային մեխանիզմները, որ կոչված են պահպանելու մոլորակում խաղաղությունն ու կայունությունը»:

Իսրայելն Իրանին թույլ չի տա միջուկային զենք ստեղծել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան