8.06.2025
«Ադեկվադ» ՀԿ-ի 29 աջակից բերման է ենթարկվել
prev Նախորդ նորություն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդարանների նախագահների գագաթնաժողովին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-5-ը կլինի Վարշավայում` Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի պետությունների խորհրդարանների նախագահների 4-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Նախատեսված է խորհրդարանի ղեկավարի ելույթը գագաթնաժողովում:


ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ այցի շրջանակում ծրագրված է ԱԺ նախագահի հանդիպումը Լեհաստանի Հանրապետության Սեյմի մարշալեկ Մարեկ Կուխչինսկու հետ:


Պատվիրակության կազմում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Չեխիան ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին