ՀՀ քաղաքացիներն ամենից շատ գնահատում են Վանեցյանի ու Տոնոյանի աշխատանքը. «GALLUP»
ՀՀ քաղաքացիներն ամենաբարձր գնահատականը տվել են ուժային կառույցների ու նրանց ղեկավարների կատարած աշխատանքներին: Մասնավորապես՝ Արթուր Վանեցյանին ու Դավիթ Տոնոեյանին: Այս մասին են վկայում «GALLUP International association»-ի իրականացված հարցումները արդյունքները:
Ըստ այդմ, քաղաքացիները ամենաբարձր միջինացված գնահատականները տվել են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին ու Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` 4.2 բալ: Հաջորդիվ բարձր գնահատական է ստացել՝4.0 բալ, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
Ամենացածր բալը (3.0) ստացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Հարցումների մասնակիցների 74,1%-ը դրական է գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարության վերջին 100 օրվա գործունեությունը: 53,8%-ը նշել է, որ ավելի շուտ դրական է գնահատում, իսկ 20,3%-ը` լիովին դրական: Հարցվածների 57,7%-ն էլ նշել է, որ համաձայն է նոր կառավարությունում Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված նշանակումների հետ:
Քաղաքացիները գնահատել են նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կատարած աշխատանքները՝ առավելագույն 5 միավորից նրան տալով 3,3 բալ:
Նշենք, որ հետազոտությունը Հայաստանում իրականացվել է ապրիլի 30-ից մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել է 1108 քաղաքացի: