25.11.2024
Ի՞նչ է սպասվում Արևելյան գործընկերությանը. Փաշինյանը Բրյուսելում է
prev Նախորդ նորություն

Գասպարիի գործով բերման ենթարկվածների թվում է նաև TV5-ի սեփականատե՞րը (տեսանյութ)

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և ակտիվիստ Վարդգես Գասպարիի միջև տեղի ունեցած միջադեպի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 3 անձի:


Ինչպես հայտնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության բաժնում է եղել ընդհանուր հինգ քաղաքացի,նրանցից 3-ը՝ բերման ենթարկված, իսկ երկուսը հրավիրվածի կարգավիճակ են ունեցել:


Կատարվում է հետաքննություն, այլ մանրամասներ չհաղորդեցին:


Լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ բերման ենթարկվածների թվում է եղել նաև TV 5 հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը, որը Ռոբերտ Քոչարյանի մտերիմներից է։


Մայիսի 13-ին ընթանում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը: Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին: