26.11.2024
ՌԴ ԱԳՆ. պատրաստ ենք աջակցել Բաքվին և Երևանին փոխզիջումային լուծումներ գտնելու հարցում
prev Նախորդ նորություն

Ամալյա Գևորգյանը ստանձնել է «5-ՀԲՄՀ-2019» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնեությունը

«Իզմիրլյան» ԲԿ մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ամալյա Գևորգյանին վստահվել է ստանձնել «5-ՀԲՄՀ-2019» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնեությունը:


Գևորգյանն այս ամիսների ընթացքում կիրականացնի նաև «Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումար-2019» առողջապահական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնեությունը։


Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը տեղի է ունենալու հուլիսի 4-6-ը, որը նախագահելու է «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանը:


Հիմնադրամի նպատակն է՝


Կազմակերպել Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը՝ նպաստելով առողջապահության ոլորտի զարգացմանը,

կազմակերպել գիտաժողով և նպաստել արտասահմանյան բժիշկների հետ համագործակցության զարգացմանը։