26.11.2024
ՀՀ-ն կստորագրի «ԵԱՏՄ ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը
prev Նախորդ նորություն

Արդյոք կոռուպցիա չէ՞ Ձեր աշխատասենյակը, առանձնատունը. Բաբաջանյանը՝ գլխավոր դատախազին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ազգային ժողովում այսօր ներկայացնում է կառույցի 2018 թվականի հաշվետվությունը և քանիցս հայտարարվեց, որ իր ղեկավարած համակարգում կոռուպցիա չկա: Միևնույն ժամանակ Դավթյանն ընդունեց, որ դատախազները սուրբ չեն, բայց և կրկնեց՝ համակարգում կոռուպցիա չկա և դա ապացուցվում է նաև իր օրինակով:


Սակայն «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը որոշեց փչացնել այդ վարդագույն պատկերը և հենց այդպես էլ սկսեց իր ելույթը սկսեց՝ ասելով. «Ձեր օրը փչացնեմ, էլի»:


Բաբաջանյանը, նախ, նշեց, որ եթե մարդը իր որակներով չի կարող համապատասխանել ռեժիմի ընդունած կանոններին, ուրեմն կարող էր դուրս դրվել համակարգից և ընդհանրապես առաջխաղացման հնարավորություն չունենալ:


Ապա շարունակեց. «Արդյոք կոռուպցիա չէ՞ այն փաստը, որ գլխավոր դատախազության տեղեկատվական տեխնոլոգիաների և անվտանգության վարչության պետի պաշտոնում նշանակել եք ձեր զարմիկին՝ Սարգիս Թարխանյանին: Արդյոք կոռուպցիա չէ՞, որ 2017 թվականին Լոռու մարզի դատախազ եք նշանակել ձեր սանիկին՝ Արսեն Մարտիրոսյանին: 2016 թվականին Լոռու մարզի դատախազ եք նշանակել ձեր սանիկին՝ Կարեն Գաբրիելյանին, իսկ ձեր մտերիմին 2 տարվա աշխատանքային փորձով նշանակել եք Արարատի մարզի դատախազ:


Դառնալով գլխավոր դատախազ դուք որոշել եք փոխել դատախազական համազգեստը՝ պետությունից պահանջելով 58 մլն դրամ, իսկ դատախազության վերևի հարկը պետության վրա արժեցել է 160 մլն դրամ: Իսկ հետո այդ հարկ եք տեղափոխել ձեր գրասենյակը՝ զբաղեցնելով 100 քառ. մետր: Արդյոք կոռուպցիա չէ՞, որ պետության միջոցներից ծախսելով 14 մլն դրամ՝ ուղիղ ձեր առանձնասենյակ բարձրացող վերելակ եք կառուցել»,- թվարկեց Արման Բաբաջանյանը:


Շարունակությունը ելույթի նույնքան մեղադրական էր.


«Արդյոք կոռուպցիա չէ՞ Տարոն Մարգարյանի կողմից ձեզ հատկացված հողատարածքը Աջափնյակ վարչական շրջանում. երկու տարվա ընթացքում դուք կառուցել եք այսպիսի (ցույց տալով լուսանկարին - խմբ.) առանձնատուն, որն արժի կես մլն դոլար: Մինչդեռ ձեր ուսումնառությունն ավարտելիս՝ 2000 թվականին Հոռոմ գյուղում ունեիք ընդամենը մի հատ հողատարածք, մի հատ էլ շատ համեստ տուն»,- ասաց Արման Բաբաջանյանը:


Ընդդիմադիր պատգամավորը դիմեց նաև «Իմ քայլը» խմբակցության իր  գործընկերներին՝ առաջարկելով գլխավոր դատախազի նման պաշտոնյաներին չծափահարել: