26.11.2024
Արցախում վիրավորված զինծառայողի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ. ՊՆ խոսնակ
prev Նախորդ նորություն

«Սեռական» օրակարգը, որով փորձում են ներխուժել հայկական հասարակություն, լկտիություն է

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ծանոթացել է աղմկահարույց «Իմ մարմինն անձնական է» գրքին, ինչպես նաև  գիրքը տարածող կազմակերպության կայքի բովանդակությանը։ Ըստ այդմ, նա կարծում է, որ մարդիկ, ովքեր իբր զբաղվում են «սեռական բռնության կանխարգելմամբ» կա՛մ չեն հասկանում բուն խնդիրը, կա՛մ ադեկվատից դուրս ընկած են։ Այս մասին պատգամավորը գրել է Facebook-ի իր էջում:


«Ես բնավ նպատակ չունեմ վիրավորել ոչ ոքի, սակայն համոզված եմ, որ «սեռական» օրակարգը, որով այդ մարդիկ փորձում են ներխուժել հայկական հասարակություն, չափազանց վտանգավոր լկտիություն է:

Անչապահասների հոգեբանությունը շատ փխրուն է և երեխաների հոգեկան անդորրը կոտրել հղի է այնպիսի ծանր հետևանքներով, որ նույնիսկ պատկերացնելը դժվար է։ Հավատացնում եմ ձեզ, որ գոյություն չունի «ունիվերսալ» ձևաչափ, որով կարելի է բոլոր երեխաներին շաբլոնով «դաստիարակել»։

Ես հասկանում եմ, որ այսօր շատ ակտիվ փորձում են քայքայել հայակական ընտանիքի ինստիտուտը, փոխարինելով բացարձակ աննասունությունով, ինչո՞ւ կհարցնեք դուք։

Պատասխանը ակնհայտ է.  մարդիկ, ովքեր բարդում են հայկական հասարակության մեջ այս տեսակ գաղափարները, ընդամենը գործիք են ավելի գլոբալ կործանարար պրոցեսների մեջ։ Հարցրեք ինքներդ ձեզ, ինչո՞ւ է այլասեռության քարոզը Հայաստանում ընդանում է զուգահեռ հակաեկեղեցական և հակաազգային ագրեսիվ պրոպագանդայի հետ։

Հարցրեք ձեզ՝ վերջնական նպատակը ո՞րն է։

Հարցրեք ձեզ՝ ի՞նչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ, երբ քայքաքվեն վերջնականապես ընտանիք, Հավատք և Ազգ գաղափարները։

Պատկերացրեք մի պահ և մտածեք, լավ մտածեք ժողովուրդ ջան։

Հ. Գ. Գրքի հեղինակները պնդում են, որ, օրինակ, երեք տարեկան երեխան կարող է փակվել իր սենյակում և ծնողը իրավունք չունի «ներխուժել երեխայի անձնական տարածք», կրկնում եմ՝ խոսքը երեքից վեց տարեկան երեխաների մասին է։

Կարծում եմ, որ գրքի գովազդողները և այս գաղափարների «բալելշիկները» հենց իրենք են խախտում երեխաների իրավունքները։ Կարծում եմ ավելորդ է բացատրել, թե ինչու...»,- գրել է Արման Աբովյանը: