26.11.2024
ՀՀ-ն ու ՌԴ-ն քննարկում են ռազմամթերքի համատեղ արտադրության հնարավորությունը
prev Նախորդ նորություն

Հայաստանը ստուգում է հրետանու պատրաստության աստիճանը

5-րդ զորամիավորման ենթակա N զորամասում անցկացվել են գումարտակների հրետանային ստորաբաժանումների պարապմունքներ:


ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ տեսական, գործնական, ցուցադրական և ստուգողական դասընթացների միջոցով ստուգվել են հրաձգության և կրակի կառավարման խնդիրներ կատարելու ունակությունները, ամրապնդվել և զարգացել են հրետանային ստորաբաժանումների, ջոկերի հաշվարկների հրամանատարների մասնագիտական գիտելիքներն ու ներդաշնակ գործելու, համատեղ խնդիրներ կատարելու կարողությունները:


Պարապմունքներին հաջորդել է «Լավագույն հրետանային մարտկոց» համաբանակային մրցումների եզրափակիչ փուլը: Հաղթողներին զորամասի հրամանատարը խրախուսել է արձակուրդով և շնորհակալական նամակով: