22.04.2025
Ադրբեջանը գնել է ՀՀ-ի օդուժի համար անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծող համակարգ. փորձագետ
prev Նախորդ նորություն

Վրաստանում բնակվող ադրբեջանցիները բողոքում են իշխանությունների անարդարության դեմ

Վրացական Գարաջալար գյուղի (Թելավիի շրջան) ադրբեջանցի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել: Report-ը հայտնում է, որ բնակիչները բողոքել են արոտատեղիները մասնավոր անձանց վաճառելու դեմ:

Ցուցարարները հայտնել են, որ իրենց եկամտի միակ աղբյուրը տնային անասունն է, իսկ արոտատեղիների այլընտրանքային դաշտեր չկան: Նրանց խոսքով՝ մինչեւ նախագահական ընտրությունները հայտնում եին, որ Վրաստանում 16 հա արոտատեղիներ կփոխանցվեն Գարաջալար գյուղին, բայց ավելի ուշ այդ տեղամասերը վաճառվել են մասնավոր անձանց:

Մի քանի օր առաջ կոնֆիլկտ է տեղի ունեցել արոտատեղիների գոտիներից մեկի տիրոջ եւ բնակիչների միջեւ: Փաստով քննություն է կատարվում: Կախեթիի փոխնահանգապետ Իրակլի Շիոշվիլին հանդիպել է բնակիչներին:

Նա խոստացել է իրավիճակին ծանոթանալուց հետո հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով: Բողոքի ցույցը շարունակվել է մինչեւ երեկո: Մասնակիցներն ասել են, որ եթե խնդիրը չլուծվի, իրենք ցույցերը կշարունակեն:

Ադրբեջանցի իրավապաշտպանը հայտարարել է զինվորականների կտտանքների եւ սպանությունների մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան