21.04.2025
Ձերբակալվել է «Հայանտառ» ՊՈԱԿ Հրազդանի մասնաճյուղի տնօրենը. ՔԿ
prev Նախորդ նորություն

ԵՄ հետ մեր մերձեցումը չի ենթադրում Ռուսաստանի նկատմամբ որևէ դավադրություն. Փաշինյան

Եվրոպական միությունը Հայաստանի առաջ աշխարհաքաղաքական կողմնորոշման հարց չի դնում: Եվրամիության հետ մեր համագործակցության օրակարգն ամբողջությամբ միտված է բարեփոխումների իրականացմանը: Այս մասին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթից հետո, պատասխանելով ներկաների հարցերին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  


Նա նշել է, որ Ռուսաստանի հետ ՀՀ համագործակցությունը շատ կարևոր է, քանի որ մենք շարունակում ենք մնալ ռազմավարական գործընկերներ, և կարծիք հայտնել, որ հակասություններ չկան և չեն կարող լինել Ռուսաստանի և Եվրոպական միության հետ մեր հարաբերություններում. «Դրանք թափանցիկ են, և ես կարևոր եմ համարում ընդծել, որ Եվրամիության հետ մեր մերձեցումը չի ենթադրում Ռուսաստանի նկատմամբ որևէ դավադրություն, ճիշտ այնպես, ինչպես չկա դավադրություն Եվրոպական միության նկատմամբ` Ռուսաստանի հետ մեր շարունակական հարաբերություններում»,- շեշտել է վարչապետը:


Հայաստանի համար չափազանց կարևոր է համագործակցությունն էներգետիկայի բնագավառում, շարունակել է նա, և հանրապետությունը մտադիր  էզարգացնել այն Ռուսաստանի և Իրանի հետ.


«Օրեր առաջ ես այցելեցի Իրան, և մենք քննարկեցինք էներգետիկայի բնագավառում համագործակցության խորացման հնարավորությունները»,- հավելել է Փաշինյանը:

Երեւանում հորինված երկու նյութ․ Աննա Հակոբյան՝ իր Բրյուսել այցի մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար