Հայաստանի կառավարությունը խնդիր է դրել բացահայտել հանքարդյունաբերության ոլորտում գոծող ընկերությունների իրական սեփականատերերին, անկախ նրանից՝ այդ ընկերությունները որտեղ են գրացնված եւ ինչ օֆշորային մեխանիզմներով պաշտպանված։ Այս մասին կառավարության այսօրվա նիստին հայտարարել է վաչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարություն այսօրվա՝ փետրվարի 21-ի նիստում հավանություն տվեց «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխություններին եւ հարակից օրենքներում փոփոխությունների նախագծին:
«Նախագծերի այս փաթեթով կարգավորվում է հանքաերի իրական սեփականատերերի բացահայտման այդ ամբողջ գործընթացը»,-ասաց փաթեթը ներկայացնող Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը՝ հավելելով, որ օրենքը հնարավորություն է տալու, որ բացահայտվի մինչեւ վերջին ֆիզիկական անձը: Նա մանրամասն ներկայացրեց, թե որ օրենքի որ հոդվածներում ինչ փոփոխություններ են առաջարկվում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց, թե արդյոք այս փաթեթն ընդունելու դեպքում հնարավոր է լինելու պարզել հանքարդյունաբերույթյան ոլորտում իրական սեփականատերերին: Բաղրամյանը տվեց դրական պատասխան:
«Մի քանի ամիս առաջ ՏՄՊՊՀ-ն ինչ մի ուսումնասիրություն էր ուղարկել, որտեղ ասվել է՝ Հայաստանի հանքերի շատ մեծ մասը, որպես սեփականատեր, գրանցված է օֆշորային ընկերություններ, իսկ այդ ընկերությունները ուրիշ օֆշորային ընկերություններում եւ այդպես շարունակ: Ես այդ գրությունը հասցեագրել եմ էներգետիկայի նախարարությանը։ Այդ գրությունն ինչո՞ւ չենք տալիս իրավապահ մարմիններին, որ ուսումնասիրեն», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հորդորելով գրությունը վերահասցեագրել ՀՀ գլխավոր դատախազությանը։
«Որովհետև տպավորություն է, որ Հայաստանի հանքերի մեծ մասը կառավարվում է մի կետից ու դա ինքնին տարօրինակ փաստ է։ Կարծում եմ՝ արժի, որ իրավապահ մարմինները զբաղվեն դրանով», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հարցրեց՝ արդյոք կարո՞ղ են վստահ լինել, որ մինչև վերջին ֆիզիկական անձը, որը մի քանի կոմբինացիաներով «օֆշորի-օֆշորի-օֆշոր» է ստեղծել, գտնելու են, ինչին փոխվարչապետ Տիգրան Ավինայնը դրական պատասխան տվեց: «Այո, այս փաթեթի ընդունման դեպքում տնտեսվարողի դեմ դրվում է պահանջ բացահայտել ընկերության սեփականատիրոջը», - ասաց Ավինյանը
Այնուհետեւ Փաշինյանը հիեցրեց, որ մի քանի ամիս առաջ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իրեն ուսումնասիրություն է ուղարկել, որտեղ ասվել է՝ Հայաստանի հանքերի մեծամասնությունում որպես սեփականատեր գրանցված են օֆշորային ընկերություններ։ Նա հավելեց, որ գրությունը հասցեագրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը։
«Այդ գրությունն ինչո՞ւ չենք տալիս իրավապահ մարմիններին, որ ուսումնասիրեն», – հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանը՝ հանձնարարելով գրությունը վերահասցեագրել ՀՀ գլխավոր դատախազությանը։ «Որովհետև տպավորություն է, որ Հայաստանի հանքերի մեծ մասը կառավարվում է մի կետից ու դա ինքնին տարօրինակ փաստ է։ Կարծում եմ՝ արժե, որ իրավապահ մարմինները զբաղվեն դրանով», – ասաց Նիկոլ Փաշինյանը։