25.11.2024
ԱՄՆ-ն զերծ է մնալու ղարաբաղյան կարգավորման հարցում քաղաքական ներդրումներ իրականացնելուց
prev Նախորդ նորություն

Հայաստանը պետք է չդիտարկվի որպես փախստականներ ներմուծող երկիր․ Փաշինյան

Գերմանիան չի ցանակնում միջամտել Եվրամիության արտաքին քաղաքականության գործերին։ Իրենք են ոորոշում, որ երկրի հետ՝ ինչպես աշխատել։ Այս մասին փետրվարի 2-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի ասուլիսին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։


Այսպես նա պատասխանել է հարցին, թե թավշյա հեղափոխությունից հետո արդյո՞ք ԵՄ–ն չի մեծացնում օժանդակությունը Հայաստանի հանդեպ և ինչ քայլեր են արվում վիզաների ազատականացման համար։ Նրա խոսքով, Գերմանիան ունի պայմանագիր, որով «մենք մեր հարաբերությունները տարբեր երկրների հետ»։


Միեւնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանի վերջին այցը Հայաստան հստակ պատասխան տվեց այդ հարցին` կընդլայնվեն Հայաստանին տրվող օժանդակության ծավալները։


«Հայաստանում ժողովրդավարական զարգացումներ են տեղի ունենում, և անկախ արտաքին աջակցությունից, ժողովրդավարական գործընթացները շարունակվելու են։ Եվ կարևոր է, որ այս տեսակետից մեր առաջ չի դրվում աշխարհաքաղաքական առումով ընտրություն կատարելու խնդիր։ Մենք լավ հարաբերություններ ենք պահպանում և՛ ԵԱՏՄ–ի, և՛ ԵՄ–ի երկրների հետ։ Գնդակը ՀՀ կառավարության դաշտում է»,–ասաց ՀՀ վարչապետը։


Խոսելով վիզաների ազատականացման մասին Փաշինյանի ընդգծեց, որ պետք է ինստիտուցիոնալ այնպիսի փոփոխություններ իրականացնեն, որ Հայաստանը չդիտարկվի որպես փախստականներ ներմուծող երկիր։ «Կարծում եմ` արդեն ժամանակն է` Եվրամիության երկրների հետ վիզաների ազատականացման բանակցությունները սկսելու»,–ասաց ՀՀ վարչապետը։


Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայում։ Այսօր կայացել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Երկու երկրների ղեկավարների բանակցություններն ընթացել են ճաշի սեղանի շուրջ, որի ավարտին երկու երկրների ղեկավարները հանդես են եկել մամուլի ասուլիսով։


Ավելի վաղ Փաշինյանը հանդիպել էր Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ, այցելել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ։