25.11.2024
Փաշինյանը Գերմանիայում բողոքել է, որ Հայաստանը դեպի ծով ելք չունի
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն զերծ է մնալու ղարաբաղյան կարգավորման հարցում քաղաքական ներդրումներ իրականացնելուց

Վաշինգտոնը շարունակելու է իր նախկին մարտավարությունը`զերծ մնալով լուրջ քաղաքական ներդրումներ իրականացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, սակայն ռեզոնանսային հայտարարություններ կանի`Երևանի ու Բաքվի մոտ հույսեր արթնացնելու համար: Այդ մասին հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Միխայիլ Նեյժմակովը:


Նա նշել է, որ հակամարտության կողմերը սկսել են բանակցությունների ակտիվ փուլը, սակայն այդ բանակցությունները դեռևս բերում են կողմերին միայն քաղաքական միավորներ`առանց որևէ պարտավորությունների:

Քաղաքագետը հավելել է, որ մոտակա ժամանակներս այդ գործոնը զսպող կլինի հակամարտության գոտում: