26.11.2024
Տղերք, ո՞ւմ և ինչի՞ տեղ եք դրել. Աշոտյանին անհանգստացրել է ԱԳ նախարարի հայտարարությունը
prev Նախորդ նորություն

Կլսեն, լավ կլինի, չեն լսի, կփորձենք շարունակել պայքարը. Սեյրան Օհանյան

Մեր երկրի դատաիրավական համակարգը զբաղվում է դրանով, փաստաբանները զբաղվում են դրանով, մենք էլ մեր կողմից հուշում ենք, թե ինչ անեն։ Կլսեն, լավ կլինի, չեն լսի, կփորձենք շարունակել պայքարը: Այս մասին հայտարարել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ խոսելով  իր նկատմամբ առաջված մեղադրանքի մասին:


«27 տարիների թիկունքում մեր դարավոր պայքարն է, զորավարների ռազմավարական տաղանդն է, արցախյան ազատամարտի մեր մտավորականների ու կամավորների համատեղ պայքարն է, արցախյան ազատագրական պայքարում տարած հաղթանակն է ու բանակի շարունակական կատարելագործումը, որ այսօր էլ կա»,-ասաց նախկին նախարարը։


Օհանյանը կարևորեց, որ ազատամարտիկները, զինվորականները կարողացել են հաղթանակ տանել ու խաղաղություն պարտադրել, ասաց՝ ժողովուրդն ու լրագրողներն էլ մեծ ավանդ ունեն այդ գործում։


Ինչ վերաբերում է իր նկատմամբ առաջված մեղադրանքին, ապա նշեց. «Մեր երկրի դատաիրավական համակարգը զբաղվում է դրանով, փաստաբանները զբաղվում են դրանով, մենք էլ մեր կողմից հուշում ենք, թե ինչ անեն։ Կլսեն, լավ կլինի, չեն լսի, կփորձենք շարունակել պայքարը»։


Նա նշեց՝ իշխանություններից նեղացած չէ. «Ես ոչ մեկից նեղացած չեմ, ես ողջունել եմ այսօրվա իրականությունը, թավշյա փոփոխությունները, հեղափոխությունը ոչ թե 2018-ին, այլ 2016 թվականին։ Ես կողմնակից եմ եղել, որ մեր երկրին պետք են կտրուկ փոփոխություններ, որոնք կապահովեն կտրուկ առաջընթացի պայմաններ»։