Զուլֆուգարով. Փաշինյանը երբեք չի գնա ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծման
Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավար Թոֆիկ Զուլֆուգարովը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Դավոսում կայացած հանդիպումը:
Ըստ նրա` տեղեկատվությունը քիչ է, այդ իսկ պատճառով բարդ է ինչ-որ եզրակացություններ անել: Սակայն, ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ ադրբեջանական կողմն օգտագործում է իր դիրքորոշումը ևս մեկ անգամ Փաշինյանին հասցնելու հնարավորությունը:
«Ես կարծում եմ, որ ադրբեջանական կողմը ընկալում է Փաշինյանին որպես գործընկերոջ, որը դեռ պատրաստ չէ լուրջ երկխոսության: Ադրբեջանը փորձում է պարզել` ինչ կարելի է հեռանկարում սպասել Փաշինյանից»,- ասել է նախկին պաշտոնյան:
Նա նաև ընդգծել է, որ նման հանդիպումները հստակ ուղերձ են միջազգային հանրությանը, որ Ադրբեջանը ձեռնարկում է հնարավոր ամեն քայլ` հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար:
«Ես վստահ եմ, որ Փաշինյանն երբեք չի գնա հակամարտության քաղաքական լուծման: Նրա խնդիրը ժամանակ շահելն է»,- ասել է Զուլֆուգարովը: